Բաժիններ՝

Մշակվում են տարկետման տրամադրման համար չափորոշիչները. Նախարար

Զինվորական ծառայությունից տարկետում ստանալու համար տաղանդավոր ուսանողներին ընտրելու է հատուկ հանձնաժողովը՝ հստակ սահմանված չափորոշիչներով, որոնք ներկայումս մշակվում են։

Ինչպես այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, շատ ավելի հեշտ է չափորոշիչ սահմանել ասպիրանտի և մագիստրոսի համար, որոնք արդեն որոշակի ճանապարհ են անցել, քան բակալավրի։

«Շատ հետաքրքիր լուծում ենք հիմա նայում, որ, եթե նա «Պատիվ ունեմ»-ով շարունակում է, 4 տարվա ընթացքում ցուցաբերում է շատ ակնհայտ կարողություններ գիտական աշխատանքում, չափանիշերին սկսում է բավարարել, նա կարող է անցում կատարել հատուկ երեխաների պլանին»,- ասաց Լ.Մկրտչյանը՝ հավելելով, որ սանդղակ է սահմանվել 100 բալը, և այդ շեմը չի իջնի, որովհետև ծրագիրը վերաբերում է առանձնակի տաղանդ ունեցող երիտասարդներին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս