Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստում է 500 մլն եվրոյանոց առաջարկ Նեյմարի համար

«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ստանալ ՊՍԺ-ի գլխավոր աստղին՝ Նեյմարին:

Արդեն փարիզյան ակումբ տեղափոխվելուց մի քանի ամիս անց Նեյմարը գիտակցեց, որ ցանկանում է հանդես գալ ավելի ուժեղ առաջնությունում: Նախօրեին հաղորդվեց, որ նման հնարավորություն բրազիլացուն կարող է ընձեռել «Ռեալը», որը պատրաստ է նրա տրանսֆերի վրա ծախսել 400 մլն եվրո:

Իսկ այժմ ֆրանսիական Le 10 Sport-ը տեղեկացնում է, որ Նեյմարին պատրաստվում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդը»: Պարբերականը վստահեցնում է, որ «Կարմիր սատանաները» պատրաստում են աստղաբաշխական 500 մլն եվրո վինգերի տրանսֆերի համար:

Ընթացիկ մրցաշրջանում Լիգա 1-ում անցկացրած 14 խաղերում Նեյմարը դարձել է 11 գոլի և 11 փոխանցման հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս