Պուտինը նշել է, թե ինչից է կախված ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավումը
ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների նորմալացումը կախված է Վաշինգտոնից, այլ ոչ թե Մոսկվայից, հարցը նրանում է՝ կկարողանան արդյո՞ք ամերիկյան գործընկերները քաջություն դրսևորել և առողջ գաղափար: Ինչպես փոխանցում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին ռուսական տպագիր մամուլի և գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Այժմ դա կախված չէ մեզնից, դա կախված է ամերիկյան կողմից: Երբ նրանք բարի կամք կցուցաբերեն, կկարողանան քաջություն ունենալ, առողջ գաղափար, վերջապես կհասկանան, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավմամբ շահագրգռված են անձամբ Միացյալ Նահանգները, որ դա ազգային շահերի շրջանակում է, այդ ժամանակ էլ ամեն ինչ կկարգավորվի և հարաբերությունները կզարգանան»,- ասել է նա:
Պուտինի խոսքով, քանի դա ամերիկյան կողմը չի հասկացել, Ամերիկայում կշարունակեն «օգտագործել ռուսական քարտեզը ներքաղաքական խաղի մեջ», հարաբերությունները կվատանան: «Տեսնենք ինչ տեղի կունենա այս տարի: Դա մեզնից կախված չէ»,- ասել է ՌԴ առաջնորդը: