Բաժիններ՝

«Եթե գործարքը կայանա, ապա կշահեն երկու կողմերն էլ». Լինեկերը՝ Մխիթարյան-Սանչես հավանական փոխանակության մասին

BBC-ի և BT Sport-ի ֆուտբոլային փորձագետ Գարի Լինեկերն անդրադարձել է Մխիթարյան-Սանչես հավանական տեղափոխության մասին խոսակցություններին:

«Իրադարձությունների հետաքրքիր շրջադարձ է տեղի ունենում: «Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել Ալեքսիս Սանչեսին և լոնդոնցիներին է առաջարկում Հենրիխ Մխիթարյանին: Եթե այս գործարքը կայանա, ապա կշահեն երկու կողմերն էլ»,- ասել է Լինեկերը:

Նրա խոսքով, «Յունայթեդը» կստանա թոփ մակարդակի ֆուտբոլիստի և միաժամանակ թույլ չի տա «Մանչեսթեր Սիթիին» ուժեղացնել կազմը, քանի որ վերջինս ևս հետաքրքրված է չիլիացի ֆուտբոլիստի ծառայություններով: ««Արսենալն» էլ իր հերթին կստանա հիանալի ֆուտբոլիստի և թույլ կտա հեռանալ Սանչեսին, որը չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը»,- ասել է Լինեկերը:

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, թե Մխիթարյանին Սանչեսի հետ փոխանակելու առաջարկը լոնդոնցիների գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին ներկայացրել է «մանկունյանցիների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս