Բաժիններ՝

Հանրաճանաչ խոհարարների հանրահայտ բաղադրատոմսերը. թխվածքաբլիթ «Madeleine»՝ ըստ Ալեն Դյուկասի

Նախկին ֆրանսիացի, իսկ այժմ՝ Մոնակոյի քաղաքացի Ալեն Դյուկասն «ամենաաստղային» շեֆերից մեկն է: Նա ունի 3 ռեստորան, և դրանցից յուրաքանչյուրն ունի «Միշլենի» 3 աստղ:
Իր 58 տարեկան հասակում Դյուկասն ընդգրկվել է Forbes-ի վարկածով աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում:

Թխվածքաբլիթ «Madeleine»՝ ըստ Ալեն Դյուկասի բաղադրատոմսի

Բաղադրիչներ

1. Ձու – 8 հատ
2. Ձվի դեղնուց – 4 հատ
3. Շաքարավազ – 275 գ
4. Մաղած ալյուր – 250 գ
5. Փխրեցուցիչ – 10 գ
6. Կարագ – 300 գ
7. Աղ – 8 գ

Պատրաստման եղանակը

1. Խորը թասի մեջ լավ հարել ձվերը, դեղնուցները և շաքարավազը:

2. Առաջին թասի մեջ խառնել ալյուրը, փխրեցուցիչը և աղը:

3. Հալեցնել կարագը:

4. Ալյուրը փխրեցուցչի և աղի հետ լցնել այն թասի մեջ, որտեղ գտնվում է ձուն՝ հարած շաքարավազի հետ, և խառնել մինչև հեմոգեն վիճակ ստանալը:

5. Ավելացնել կարագը, նորից խառնել և թողնել, որ խմորը հանգստանա սառնարանում մոտ 12 ժամ:

6. Թխվածքաբլիթների թխման համար նախատեսված խխունջի տեսքով կաղապարները պատել կարագով և ալյուր ցանել: Խմորը լցնել կաղապարների մեջ (ոչ մինչև վերջ) և դնել 210 աստիճան տաքացրած ջեռոցը: Թխել այդ ջերմաստիճանում 3 րոպե: Հետո իջեցնել մինչև 190 աստիճան և շարունակել թխելը մինչև թխվածքաբլիթների ոսկեգույն դառնալը: Սառեցնել՝ առանց կաղապարներից հանելու:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս