Բաժիններ՝

Երևանում հրշեջները բնակարանում ծխախեղդ եղած տղամարդու դի են հայտնաբերել. Shamshyan.com

Այսօր` հունվարի 7-ին, ժամը 20:45-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդաշեն 6-րդ փողոցի տներից մեկում ծուխ է նկատվում և կան կասկածներ, որ հնարավոր է, որ այն առաջացել է կրակից:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, և թիվ 3 հրշեջ-փրկարակական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով:

Փրկարարներն ու ոստիկանները նշված տանը՝ միջանցքի հատակին, հայտնաբերել են տղամարդու դի, ով՝ ըստ նախնական տեղեկությունների, ծխախեղդ է եղել:

Փաստի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Պարզվում է նաև մահացածի ինքնությունը:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031