Բաժիններ՝

Վիճաբանություն և կրակոցներ Երևանում. վիճաբանության մասնակիցներն ու կրակողը տեղում վնասազերծվել են. Shamshyan.com

Երեկ, հունվարի 6-ին, վիճաբանություն, իսկ հետո կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների (բաժանմունքի պետ Ասատրյանի) գլխավորությամբ, ստացված օպերատիվ տվյալներով ոստիկանության Մարաշի բաժանմունք են բերման ենթարկել Արարատ քաղաքի բնակիչ, 38-ամյա Խաչիկ Խաչատրյանին, Արարատի մարզի Ավշար գյուղի բնակիչներ, 42-ամյա Ազատ Դավթյանին և 38-ամյա Ռուդիկ Մարգարյանին:

Shamshyan.com-ի տեղեկություններով վերջիններս բերման են ենթարկվել Մյասնիկյան պողոտայում գործող «Ռիցար» հյուրանոցային համալիրից:

Պարզվել է, որ նշված անձինք նշված հյուրանոցային համալիրի ավտոկայանատեղիում վիճաբանել են միմյանց հետ, որի ժամանակ Ա. Դավթյանը իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը:

Բարեբախտաբար, կրակոցների ադյունքում զոհեր և վիրավորներ չկան։ Ոստիկանները հայտնաբերել են նաև ատրճանակը:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031