Խոշոր ավտովթար Սպիտակ-Գյումրի ճանապարհին. ավտոմեքենան հայտնվել է դաշտում. կան վիրավորներ

Հունվարի 6-ին, ժամը 20։48-ին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-7 ավտոճանապարհի Սպիտակ-Գյումրի հատվածի 7-րդ կմ-ին բախվել են «Mercedes-E» մակնիշի 34 CC 185 (վարորդ՝ 1966 թ. ծնված Պ. Գ.) և «ВАЗ 2107» մակնիշի 35 FO 131 պետհամարանիշերով (վարորդ՝ 1974 թ. ծնված Ս. Գ.) ավտոմեքենաները, վերջինս հայտնվել է ձորակում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ВАЗ 2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր՝ 1987 թ. ծնված Ա. Խ.-ը հոսպիտալացվել են Սպիտակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են «ВАЗ 2107» մակնիշի ավտոմեքենան և դուրս բերել այն ձորակից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031