Բաժիններ՝

Երևանում փրկարարներն օգնություն են ցուցաբերել վատառողջ քաղաքացիներին

Հունվարի 6-ին, ժամը 18:13-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խորենացու փողոցի թիվ 27 շենքի 2-րդ մուտքի վերելակը խափանվել է, ներսում վատառողջ քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են վերելակը. ներսում են եղել 1961 թ. ծնված Ե. Մ.-ը և վատառողջ՝ 1939 թ. ծնված Է. Ս.-ը, ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Նույն օրը՝ ժամը 13:40-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչն ընկել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031