Դավիթ Անհաղթ փողոցում ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ

Հունվարի 4-ին, ժամը 15:13-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Անհաղթ փողոցում՝ «Նոր Տուն» խանութի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes E» մակնիշի 34 FT 354 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Ա.) և «Volkswagen Vento» մակնիշի 33 VS 852 պետհամարանիշի (վարորդ՝ Պ. Մ.) ավտոմեքենաները. Ա. Ա.-ին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, վերջինս հրաժարվել է հոսպիտալացումից:

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes E» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Տեսանյութեր

Լրահոս