
Վթար Աբովյան քաղաքում. կան տուժածներ

Հունվարի 2-ին, ժամը 17:35-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հայբիզնեսբանկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Օգոստոսի 23 և Ռոսիա փողոցների խաչմերուկում բախվել են «Lexus» մակնիշի 70 ZZ 177 և «Daewoo» մակնիշի 34 MM 829 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Daewoo» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Ա.-ը հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: