Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» խուսափեց պարտությունից. Մխիթարյանը մասնակցեց երկրորդ կեսին

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 20-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր «Բարնլիին» (2:2):

Հյուրերին՝ «Բարնլիի» ֆուտբոլիստներին, հաջողվեց նախ խաղի մեկնարկային րոպեներին արագ գոլի հեղինակ դառնալ: 3-րդ րոպեին աչքի ընկավ Էշլի Բարնեսին: Առաջին կեսի վերջնամասում՝ 36-րդ րոպեին, հաշվի տարբերությունը կրկնապատկեց Սթիվեն Դեֆուրը: «Կարմիր սատանաներին» հաջողվեց հետ բերել կորցրածը. 53-րդ րոպեին գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Ջեսի Լինգարդը: Վերջինս խաղավարտին նա նաև դուբլ ձևակերպեց՝ հաշիվը դարձնելով 2:2:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ երկրորդ կեսի մեկնարկին: Նա արժանացավ նաև դեղին քարտի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս