«Խաղալ մեկ թիմում Կավանիի և Նեյմարի հետ. ուղղակի անհավանական է». Կիլիան Մբապե
ՊՍԺ-ի հարձակվողը հպարտանում է, որ խաղում է մեկ թիմում Նեյմարի և Կավանիի հետ:
Փարիզեցիների հարձակվող Կիլիան Մբապեն հայտարարել է, որ իր թիմի հարձակողական գիծը կարող է դառնալ ավելի լավը:
«ՊՍԺ-ն շատ ուժեղ հարձակողական գիծ ունի, բայց ես վստահ եմ, որ մենք կարող ենք ավելի լավը դառնալ: Մենք խաղում ենք միասին 5 ամիս և մեկ տարի անց ամեն ինչ կարող է ավելի լավ լինել:
Թիմում հավաքվել են շատ տաղանդավոր ֆուտբոլիստներ, բայց տիտղոսներ հաղթելու համար պետք է լինել իսկական թիմ:
Խաղալ մեկ թիմում Կավանիի և Նեյմարի հետ, ուղղակի անհավանական է: Ես ամեն օր նայում եմ ինչ նրանք անում են և սովորում եմ նրանցից: Կավանին աշխարհի լավագույն հարձակվողն է, իսկ Նեյմարն ունի բոլոր որակները, որպեսզի դառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը»,- Մբապեին է մեջբերում L’Equipe-ը:
Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն Ֆրանսիայի առաջնությունում անցկացրել է 3 հանդիպում, խփել է 8 գոլ և կատարել է 7 փոխանցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը