Բաժիններ՝

Կոնգոյում ՄԱԿ-ի առաքելության վրա հարձակման հետևանքով 14 խաղաղապահ է զոհվել

Կոնգոյում ՄԱԿ-ի առաքելության վրա հարձակման հետևանքով զոհվել է 14 խաղաղապահ և Կոնգոյի բանակի 5 զինծառայող: Այս մասին հայտնում է «Ռիա նովոստի»-ն: Հարձակման հետևանքով ևս 53 խաղաղապահ վիրավորում է ստացել:

«2017թ. դեկտեմբերի 7-ին հավանաբար ապստամբ ուժերի կողմից հարձակման է ենթարկվել Կոնգոյի Ժողովրդական Հանրապետությունում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության բազան: Բախումներ են տեղի ունեցել գրոհայինների, ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի և Կոնգոյի զինված ուժերի միջև: Բախումների հետևանքով զոհվել է 14 խաղաղապահ և 5 զինծառայող: 53 խաղաղապահ վիրավորում է ստացել»,- ասված է Կոնգոյում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության տարածած հաղորդագրության ﬔջ:

Զոհերի և վիրավորների ազգության և քաղաքացիության մասին մանրամասներ չեն հաղորդվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031