
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները կքննարկեն սիրիական հակամարտության կարգավորման հարցը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 11-ին աշխատանքային այց կիրականացնի Թուրքիա, որի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հետ կքննարկի միջազգային խնդիրներ:
Ինչպես հաղորդում է Russia Today-ը, ՌԴ և Թուրքիայի նախագահները կքննարկեն Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը և սիրիական հակամարտության կարգավորման հարցը:
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները կքննարկեն նաև երկկողմ համագործակցության արդիական հարցեր, ներառյալ համատեղ իրականացվող խոշոր ծրագրերը էներգետիկայի ոլորտում: