Սոցցանցերում էջերը տոներին նախապատրաստելու 5 խորհուրդ
Գալիք ամանորյա և սուրբծննդյան տոները ոսկե ժամանակ են սեփական բիզնեսի համար սուցցանցերից առավելագույն օգուտ քաղելու համար:
1. Կատարեք տոնական ձևավորում
Սկսեք սոցցանցերում Ձեր ընկերության էջերի տոնական ամանորյա ձևավորումից: Ամենից առաջ դա պրոֆիլի և շապիկի նկարն է:
Հատկապես այդ թեման լավ կաշխատի Ֆեյսբուքում, քանի որ նկարի/շապիկի փոխարինումն արտահայտվում է էջերի ժամանակացույցում և օգտատերերի նորությունների ժապավեններում:
Լրացուցիչ Ֆեյսբուքի շապիկին կարելի է ավելացնել ուղեկցող տեքստ՝ տեղադրելով այնտեղ ինչ-որ գործողություն կատարելու կոչ:
2. Ակտիվորեն օգտագործեք հեշթեգեր
Ավելորդ չի լինի հնարել ինքնատիպ ամանորյա հեշթեգ, որի օգնությամբ Դուք կարող եք կապել Ձեր ընկերության կոնտենտը բոլոր սոցցանցերում: Կարելի է նաև հաջող օգտագործել պոպուլյար հեշթեգեր՝ սեփական հրապարակումների ընդգրկումը մեծացնելու համար:
Օրինակ.
#newyears #newyearsday #newyear #2016 #newyearseve #newyears2016 #bye2015 #hello2016 #newyearsresolution #dec31 #jan1 #instagood #celebration #photooftheday #newyearscelebration #newyearsparty #party #fun
Հեշթեգերն ամենից լավ աշխատում են Ինստագրամում և Թվիթերում:
3. Մտածեք զեղչերի համակարգ
Դեկտեմբերն ամիսն է, երբ մարդիկ ամբողջ աշխարհում ակտիվորեն գումար են ծախսում: Պատահական չէ, որ ամանորյա և սուրբծննդյան ժամանակահատվածում ռիթեյլերները ստանում են տարեկան շահույթի մոտ 20 տոկոսը: Զեղչեր, ակցիաներ. բառեր, որոնք առաջին հերթին են հրապուրում հաճախորդներին:
Հստակ առաջարկներ ստեղծելու համար Ֆեյսբուքի էջերն արդեն ունեն պատրաստի գործիք, որն այդպես էլ կոչվում է՝ «Առաջարկ»:
4. Հրապարակեք ամանորյա կոնտենտ
Սոցցանցերը նախատեսված են, առաջին հերթին՝ շփման համար: Շփվեք Ձեր հետևորդների հետ, հարցումներ անցկացրեք, հրապարակեք թեմատիկ նյութեր:
Երևակայությունը չի՞ բավարարում. կան հիասքանչ օնլայն ծառայություններ, որոնք ամեն ինչ կանեն Ձեր փոխարեն:
1. PromoRepublic – բազում մտքեր հրապարակումների համար + պրոֆեսիոնալների կողմից գրված ավելի քան 1000 գրառումներ Ֆեյսբուքի, Թվիթերի և Вконтакте-ի համար:
2. eCardPage – էջի առաջխաղացման օրիգինալ մեթոդ թեմատիկ բացիկների օգնությամբ: Մի քանի հավաքածուներ, 3 լեզուների աջակցություն, որը գերազանց արտահայտվում է ինչպես՝ Ֆեյսբուքում, այնպես էլ՝ Google+-ում:
Դե՛, իհարկե, մի մոռացեք երկար արձակուրդներից առաջ հրապարակել շնորհավորական գրառում հետևորդների համար, ամփոփել տարվա արդյունքները, հետաքրքրել ապագա պլաններով, նվերներ բաժանել:
5. Կազմակերպել նվերների խաղարկություն
Սոցցանցերում Ձեր ընկերության առաջխաղացման ամենաարդյունավետ մեթոդներից մեկը մրցույթներն ու մրցանակների խաղարկությունն է: Պարտադիր չէ դրա համար հատկացնել մեծ բյուջե և խաղարկել «iPhone»-ներ և այլ թանկ բաներ:
Ոչ թանկ, բայց ոչ պակաս պահանջարկ ունեցող և հաճելի մրցանակների օրինակներ.
սեփական արտադրությունը (եթե կա),
բջջային հաշվի լիցքավորում,
երկու տոմս (կինո/թատրոն),
պոպուլյար օնլայն ծառայության թվային լիցենզիա,
Ձեր խանութում առևտուր անելու N չափի կտրոն:
Չարժե զեղչեր խաղարկել: Մրցանակը պետք է ակնթարթային լինի, որը կարելի է արագ վերցնել:
Խորհուրդ №1. Ստեղծագործական մրցույթները (ֆոտո/էսսե/վիդեո), չնայած իրենց գայթակղիչ լինելուն, հազվադեպ են հավաքում մեծ քանակության մասնակիցներ: Առաջին հերթին՝ դրանք պահանջում են մասնակիցներից մեծ ժամանակային ծախս: Երկրորդ հերթին՝ քվեարկությանը շատերը չեն վստահում: Երրորդ հերթին՝ այդպիսի մրցույթները երկար ժամանակ են անցկացվում և հասցնում են ձանձրացնել ինչպես՝ մասնակիցներին, այնպես էլ՝ կազմակերպիչներին: Մեկ երկար տևող ֆոտոմրցույթի տեղ կարելի է կազմակերպել ամենշաբաթյա խաղարկություններ՝ մի քանի օր տևողությամբ և պատահականության երաշխավորված էֆեկտով:
Խորհուրդ №2. Մրցույթների համար ընտրեք մասնագիտացված հավելվածներ, որն իր վրա կվերցնի ամբողջ աշխատանքը: Այո, այդպիսի հավելվածները վճարովի են, բայց դուք կտնտեսեք ժամանակ և կստանաք մի շարք լրացուցիչ ֆունկցիաներ, որոնք թույլ կտան մրցույթից ստանալ առավելագույնը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը