ԱԳ փոխնախարարն անդրադարձավ Մոսկվայի օդանավակայանում Արա Բաբլոյանի հետ կապված դեպքին
Կառավարության նիստից հետո Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն անդրադարձավ խորհրդարանում պատգամավոր Սասուն Միքայելյանի կողմից հնչեցրած հարցին, ըստ որի՝ Մոսկվայի օդանավակայանում Հայաստանի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին մանրամասն ստուգել են, պահանջել հանել գոտին:
«Այդ մասին հատուկ համաձայնագիր չկա, բայց մենք այդ հարցին ուշադրություն դարձնելու ենք, որովհետև ընդհանուր առմամբ պետությունների միջև պետք է գործի փոխգործակցության սկզբունքը՝ անկախ նրանից՝ կա համաձայնություն, թե ոչ»,- ասաց Շավարշ Քոչարյանը:
Նրա խոսքով, առաջիկայում հայկական կողմը հետամուտ է լինելու, որ փոխադարձության սկզբունքը գործի: