Նրբագույն կոտլետներ «Թռչնի կաթ». անվանումը խոսում է ինքն իր մասին
Պանրով հավի կոտլետներ՝ «Թռչնի կաթ»
Բաղադրիչներ
1. Հավի աղացած միս – 500 գ
2. Հաց – 2-3 կտոր
3. Սոխ – 1 հատ
4. Ձու – 2 հատ
5. Խաշած ձու – 2 հատ
6. Մաղադանոս
7. Կաթ – 200 մլ
8. Ալյուր – 1/2 բաժակ
9. Քերած պանիր – 100 գ
10. Կարագ – 20 գ
11. Աղ, սև պղպեղ՝ ըստ ճաշակի
12. Սոդա՝ դանակի ծայրով
Պատրաստման եղանակը
1. Թրջել հացը 100 մլ կաթի մեջ: Մսաղացով անցկացնել սոխը և հացն այն կաթի հետ, որի մեջ այն դրված էր: Ավելացնել զանգվածն աղացած մսին, աղ և պղպեղ ցանել և լավ խառնել:
2. Պատրաստել միջուկը. խաշած ձուն, պանիրը և պինդ կարագը քերել, ավելացնել մանրացրած կանաչին, խառնել:
3. Մի փոքր ֆարշ վերցնել, տալ նրան բլիթի տեսք, կենտրոնում մի փոքր միջուկ դնել: Եզրերն ամրացնել, տալ կոտլետի ձև:
4. Ձուն հարել 100 մլ կաթի հետ, ավելացնել ալյուր, սոդա, մի փոքր աղ և պղպեղ ցանել:
5. Թաթախել կոտլետները ձվային զանգվածի մեջ և տապակել թավայում տաք բուսայուղով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը