
«Գատուզոն խելացի է և պատրաստված, բայց արդյո՞ք «Միլանն» ունի համապատասխան ֆուտբոլիստներ»

Իտալացի լեգենդար մարզիչ Արրիգո Սակին վստահ է, որ «Միլանի» նոր նշանակված գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն ի վիճակի է աշխատել նման բարձր մակարդկում:
Այս շաբաթ Գատուզոն «ռոսոսներների» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինեց Վինչենցո Մոնտելային, ով հեռացվեց ոչ բավարար արդյունքների պատճառով:
«Միլանի» նախկին մարզիչ Արրիգո Սակիի կարծիքով Ջենարոն ունի բոլոր անհրաժեշտ որակները ամբիցիոզ ակումբում աշխատելու համար, սակայն Ռինոյի տրամադրության տակ եղած կազմը կասկած է առաջացնում լեգենդար մարզչի մոտ:
«Գատուզոն գերազանց տղա է: Նա խելացի է և պատրաստ է այս աշխատանքին:
Սակայն, «Միլանն» արդյո՞ք ունի համապատասխան ֆուտբոլիստներ: Ամեն դեպքում, ֆուտբոլում ամեն ինչ սկսվում է հենց նրանցից»,- ասել է Արրիգո Սակին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը