
«Սկաուտն ինձ միայն նրանց 10 համարի մասին է ասել». Իսլանդիայի հավաքականի մարզիչը՝ Արգենտինայի մասին

Կղզիաբնակները ինչ-որ բան լսել են Լիոնել Մեսսիի մասին:
Հեյմիր Հադլգրիմսոնը կատակել է ԱԱ-2018-ում Արգենտինայի հավաքականի դեմ հակամարտության կապակցությամբ:
«Մենք խմբում շանսեր ունենք բոլոր մրցակցիների դեմ խաղերում, բայց ամենափոքրը Արգենտինայի դեմ խաղում է. չեմ ասի կոնկրետ թիվը: Եթե ցուցադրենք լավ ֆուտբոլ, ապա կարող ենք դիմակայել նրանց:
Ես արդեն շփվել եմ մեր սկաուտի հետ: Նա պատմել է ինձ միայն նրանց 10 համարի մասին»,- Խադլգրիմսոնին է մեջբերում AS-ը:
Իսլանդիայի հավաքականը ԱԱ-2018-ում հայտնվեց D խմբում Արգենտինայի, Խորվաթիայի և Նիգերիայի հետ միասին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը