
«Ինտերը» կարող է ձեռք բերել «Բոկա Խունիորսի» հարձակվողին

Արգենտինական գրանտի հարձակվողը կարող է շարունակել կարիերան Իտալիայի առաջնությունում: Ինչպես հաղորդում է Calciomercato-ն, «Ինտերը» մտադիր է գնել «Բոկա Խունիորսի» հարձակվող Կրիստիան Պավոնին:
Նշենք, որ հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Մանչեսթեր Սիթին» և «Արսենալը»: Հաղորդվում է, որ միլանցիները Պավոնի նկատմամբ հիմնական հավակնորդներն են, քանի որ «Ինտերի» մարզական տնօրեն Վալտեր Սաբիտինին լավ հարաբերությունների մեջ է հարձակվողի գործակալ Ֆերնանդո Իդալգոյի հետ:
21-ամյա հարձակվողի պայմանագրում նախատեսված է 37 մլն եվրոյի չափով հրաժարագին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը