
«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Շալկեի» կիսապաշտպան Լեոն Գորեցկայով

«Մանչեսթեր Յունայթեդը» պայքարի մեջ է մտել «Շալկեի» կիսապաշտպան Լեոն Գորեցկայի համար:
2018թ. ամռանը ավարտվում է Գորեցկայի պայմանագրի ժամկետը «Շալկեի» հետ և դա նշանակում է, որ արդեն ձմռանը նա կարող է նախնական համաձայնագիր ստորագրել յուրաքանչյուր այլ ակումբի հետ:
Ավելի վաղ մամուլում տեղեկություն կար «Արսենալի», «Բարսելոնայի» և «Յուվենթուսի» կողմից Լեոնի նկատմամբ հետաքրքրության մասին: Իսկ այժմ Sky Sports-ը հաղորդում է, որ ֆուտբոլիստի համար պայքարի մեջ է մտել նաև «Մանչեսթեր Յունայթեդը»:
Ընդ որում, «Շալկեն» փորձում է պայմանավորվել Գորեցկայի հետ նոր պայմանագրի վերաբերյալ՝ խոստանալով նրան դարձնել ակումբի պատմության մեջ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «հանքափորները» կորցրին Սերադ Կոլաշինացին, ով ազատ գործակալի կարգավիճկում տեղափոխվեց «Արսենալ»: Հիմա նույնը կարող է կատարվել Գորեցկայի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը