Բաժիններ՝

Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց «London Chess Classic»-ի առաջին տուրում

Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը ոչ-ոքիով մեկնարկեց Լոնդոնի մրցաշարում:

«London chess classic»-ի առաջին տուրում Լևոն Արոնյանը մրցում էր Յան Նեպոմնյաշչու հետ: Պարտիայի 28-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը:

Մրցաշարը կկայանա դեկտեմբերի 1-11-ը, իսկ մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 300.000 ԱՄՆ դոլար: «London Chess Classic»-ի գործող չեմպիոնը ԱՄՆ ներկայացուցիչ Ուեսլի Սոն է: Այս մրցաշարում առավելագույնը չորս անգամ հաղթել է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը (2009, 2010, 2012,
2015):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս