Նոյեմբերի 10 լավագույն հավելվածներն Android-ի համար
1. Portra
Portra-ն անվճար հավելված է Android-ի համար, որն ավելի մշակված տարբերակ է, քան հայտնի Prisma-ն: Հավելվածից օգտվելը շատ հեշտ է: Պետք է բեռնել լուսանկարը և ընտրել 19 ֆիլտրերից մեկը:
2. Files Go
Files Go-ն նոր ֆայլային մենեջեր է՝ Google-ի կողմից: Այն ընդամենը 10 ՄԲ է և աշխատում է ռեակտիվ արագությամբ: Բացի հիմնական գործառույթներից՝ հավելվածը կարողանում է գտնել ֆայլերի կրկնօրինակները և այն հավելվածները, որոնք վաղուց չեք օգտագործում:
3. Framelapse
Framelapse-ը հավելված է, որը թույլ է տալիս անել Timelapse տեսանյութեր: Հավելվածն ունի շատ պարզ ինտերֆեյս և շատ հեշտ է օգտագործման համար:
4. Material Notification Shade
Այս հավելվածը ծանուցումների հարմար հարթակ է: Այն թույլ է տալիս հեշտ ստանալ բոլոր ծանուցումները և ունենալ դրանց պատասխանելու արագ հնարավորություն:
5. Eva
Այս հավելվածը շատ օգտակար է Telegram-ի օգտատերերի համար: Հավելվածը գտնում է հետաքրքիր ստիկերներ, բոթեր, ալիքներ Telegram-ի համար և թույլ է տալիս հեշտորեն ավելացնել դրանք մեսինջերում:
6. Notification History Log
Ծանուցումների այս համակարգում հեշտությամբ հնարավոր է գտնել այն կարևոր ծանուցումները, որոնք պատահմամբ փակել եք ընդհանուր ծանուցումների հետ:
7. Screenshop
Այս հավելվածը շատ օգտակար է շոփինգի սիրահարների համար: Այն աշխատում է Shazam-ի սկզբունքով: Դուք ավելացնում եք նկարը, և համակարգը գտնում է նմանատիպ տարբերակները և նշում, թե որտեղ կարող եք գտնել դրանք: Բացի այդ, արագ հղմամբ կարող եք գտնել օնլայն խանութը և գնել ապրանքը:
8. Secure Photo Viewer
Secure Photo Viewer-ը շատ օգտակար ծրագիր է նրանց համար, ովքեր չեն ցանկանում ցուցադրել որոշ նկարներ: Հավելվածը թույլ կտա ընտրել այն նկարներն ու տեսանյութերը, որ ցանկանում եք ցուցադրել զրուցակցին: Սմարթֆոնի մյուս ֆայլերը մնում են անհասանելի:
9. RememBear
Այս համակարգն օգնում է հեշտացնել մուտքանունների և գաղտնաբառերի պահպանումը և մուտքագրումը, ինչպես նաև երաշխավորում է դրանց անվտանգությունը:
Բացի այդ, նոր կայքերում գրանցվելիս կարելի է հավելվածի միջոցով արագ գեներացնել բարդ գաղտնաբառերը:
10. UC Browser
UC Browser-ն ամենատարածված բրաուզերներից մեկն է: Սակայն այս բրաուզերում շատ էին գովազդները, ինչի համար Google Play-ը ժամանակավորապես արգելափակել էր այն:
Նոր տարբերակն աշխատում է ավելի արագ և համեմատաբար քիչ գովազդներով:
Սիրարփի Աղաբաբյան