
«Սիլվան «Սիթիի» լեգենդն է, նա կստորագրի նոր պայմանագիր». Պեպ Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսե Գվարդիոլան վստահ է, որ թիմի կիսապաշտպան Դավիդ Սիլվան կշարունակի ելույթ ունենալ «քաղաքայինների» կազմում:
Իսպանացի կիսապաշտպանի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ լրանում է 1.5 մրցաշրջան հետո, ընդ որում, կողմերը դեռ չեն նստել բանակցությունների սեղանի շուրջ: Չնայած դրան, «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան չի կասկածում, որ Սիլվան կերկարաձգի պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ:
«Ինձ դուր է գալիս Սիլվայի լրջությունը և պայքարելու ու հաղթելու ցանկությունը: Նա շատ ագրեսիվ է, բայց նրա հիմնական գործիքը հանդիսանում է տեխնիկան: Դավիդն անհավանական լավն է:
Սիլվան՝ Ջո Հարթի, Յայա Տուրեի և Վենսան Կոմպանիի հետ, «Մանչեսթեր Սիթիի» լեգենդն է: Այն, ինչ նա արել է այս ակումբի համար, ապագայում կնկարագրվի գրքերում:
Հուսով եմ՝ հաջորդ մի քանի տարին նա կշարունակի նույն ոգով: Նա շատ կարևոր է թիմի համար, հատկապես՝ ծանր պահերին: Երբ մենք վերջապես կերկարաձգենք նրա հետ պայմանագիրը, ես շատ երջանիկ կլինեմ»,- ասել է Պեպ Գվարդիոլան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը