![](/banners/BeFunky-design.jpg)
«Ես երբեք չեմ ների Ֆիգուին, նա դավաճան է». Խուան Գասպար
![](https://168.am/wp-content/uploads/2017/11/177dbb.png)
«Բարսելոնայի» նախկին նախագահ Խուան Գասպարը TV3-ին տված հարցազրույցում խոսել է իր նախկին ակումբում անցկացրած անմոռանալի դրվագների մասին:
Նա չի մոռացել նաև Ֆիգուին և նրա սկանդալային տեղափոխությունը:
«Ֆիգուն դավաճանել է «Բարսելոնային»: Նա միակն է, ում հետ ես երբեք չեմ ցանկանա հաշտվել: Ես երբեք չեմ ների Ֆիգուին, նա դավաճան է:
1996 թվականին ես դարձա Գասպար-տականքը, ով ստիպված էր Կրոյֆին ասել, որ հաջորդ մրցաշրջանում թիմը մարզելու է Բոբի Ռոբսոնը:
Մեսսիի աչքերը փայլում են, երբ նա տեսնում է ինձ: Նրա ներսում կա մի բան, որ շնորհակալ է այն մարդուն, ով ասաց նրան, որ նա կարող է մնալ ակումբում:
Կատալոնական ակումբում իմ ամենադժվար տրանսֆերը Ռոնալդոյի տրանսֆերն էր: Ես ստիպված էի ձևանալ մատուցող, որպեսզի հայտնվեմ նրա սենյակում»,- նշել է Գասպարը:
Սիրարփի Աղաբաբյան