Բաժիններ՝

«Ռեալը» կարող է «Մանչեսթեր Յունայթեդին» 90 մլն եվրո առաջարկել Մարսիալի համար

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալը հետաքրքրում է «Ռեալ Մադրիդին»: Ըստ Daily Mail-ի տեղեկության՝ հաջորդ տարվա ամռանը մադրիդցիները կփորձեն գնել 21-ամյա ֆուտբոլիստին: Գործարքի արժեքը կարող է կազմել 90 մլն եվրո:

Ինչպես հաղորդում է աղբյուրը, «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ցանկանում է թիմին արագություն հաղորդել և մի փոքր երիտասարդացնել կազմը:

Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը, ում պայմանագրի ժամկետը լրանում է 2019 թվականի ամռանը, թիմի կազմում մասնակցել է 19 պաշտոնական հանդիպումների, խփել է 7 գնդակ և կատարել է 6 գոլային փոխանցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930