Բաժիններ՝

Սնկով հիասքանչ կրեմ-ապուր՝ ըստ Ջեյմի Օլիվերի հանրահայտ բաղադրատոմսի

Բաղադրիչներ

1. Տարբեր տեսակի սնկեր – 600 գ
2. Սոխ – 1 հատ
3. Նեխուր – 2 ցողուն
4. Սխտոր – 3 ատամիկ
5. Թարմ մաղադանոս – մի քանի ճյուղ
6. Թամ ուրց – մի քանի ճյուղ
7. Ձիթապտղի յուղ
8. Հավի կամ բաջարեղենի արգանակ – 1.5 լ
9. Սերուցք – 75 մլ
10. Չիաբատա – 6 կտոր

Պատրաստման եղանակը

1. Մաքրել սնկերը և մանր կտրատել:

2. Մաքրել և մանր կտրատել սոխը, նեխուրը, սխտորը, մաղադանոսը, պատրաստել ուրցի տերևները:

3. Մեծ կաթսան դնել միջին կրակի վրա և հալեցնել կարագը: Ավելացնել սոխը, նեխուրը, սխտորը, մաղադանոսը, ուրցի տերևները և սունկը (4 գդալ սունկ դնել մի կողմ): Եփել՝ մինչև փափկելը:

4. Ավելացնել արգանակը, հասցնել եռման միջին կրակի վրա, իջեցնել կրակը և եփել 15 րոպե:

5. Աղ և պղպեղ ցանել, հետո բլենդերի օգնությամբ ստանալ միասեռ զանգված:

6. Ստացված զանգվածին ավելացնել սերուցքը, հասցնել եռման և վերցնել կրակից:

7. Չիաբատաները տապակել ձիթապտղի յուղով և մնացած սնկով: Մատուցել ապուրը չիաբատայով և մաղադանոսով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս