«Ամեն անակնկալի կարելի է սպասել». Սոցիոլոգը՝ Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարման մասին

Երեկ Բրյուսելում «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում իր հետագա պաշտոնավարումը 2018 թվականից հետո, ասել է, որ, եթե պատկերացներ, կհայտարարեր այդ մասին:

168.am-ը սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանից հետաքրքրվեց, թե ինչքանո՞վ է հավանական, որ Ս. Սարգսյանը 2018-ին դառնա վարչապետ՝ հաշվի առնելով, որ համաձայն իրենց վերջին հարցումների՝ Կ. Կարապետյանի վարկանիշը նախագահի վարկանիշից էլ բարձր էր:

Ի պատասխան՝ սոցիոլոգն ասաց. «Քանի որ գործադիր իշխանությունը Կարեն Կարապետյանի ձեռքում է, նրա վարկանիշը բավականին բարձր է: Նախագահը մի քանի անգամ ընդգծել է, որ նա չի հավակնում շարունակել կառավարել երկիրը՝ տեղը տալով երիտասարդներին: Եթե նկատել եք, թե վերջին շրջանում ինքն ում է նշանակում նախարար, բոլորը 40 տարեկանի շրջանում են, այսինքն՝ գնում է իշխանական համակարգի երիտասարդացման քաղաքականություն, ու ինքն առաջին հերթին՝ իր նկատմամբ պետք է դա կիրառի: Բայց քաղաքականության մեջ ամեն անակնկալի կարելի է սպասել, որովհետև կարող է լինի, որ պահի պահանջով նա մնա, կամ պահի պահանջով հետևի իր խոստմանը, որ նա չի հավակնում մնալ ո՛չ նախագահ, ո՛չ վարչապետ»:

Հարցին՝ այս մեկ տարվա ընթացքում վարչապետի վարկանիշի անկում չե՞ք նկատում, սոցիոլոգը պատասխանեց, որ իրենք ամեն անգամ չեն կարող հարցում անել. «Մենք դա անցյալ տարվա դեկտեմբերին ենք արել: Մոտ 5 հազար ընտրողների շրջանում էինք արել հարցումը: Վարչապետի վարկանիշն ավելի բարձր էր, քան նախագահինը և Գագիկ Ծառուկյանինը»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս