
Ավագ քննիչի և դատախազ եղբայրների ծեծի հետքերով. մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. « Երեկ մամուլում հրապարակվել էր այն մասին, որ մարմնական վնասվածքներով թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Սուրեն Նազարյանը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս ծեծի է ենթարկվել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ, 32-ամյա Նարեկ Խաչատրյանի, նույն դատախազության ավագ դատախազ, 32-ամյա Հայկ Խաչատրյանի կողմից: Ի դեպ, վերջիններս եղբայրներ են: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ավագ քննիչի և դատախազ եղբայրների վիճաբանությունը կապված է եղել աշխատանքային գործունեության հետ: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից հանձնարարվել է ծեծի նյութերն ուղարկել հատուկ քննչական ծառայություն` հանգամանքները ստուգելու նպատակով: Ինչով կավարտվի այս վիճաբանությունը, ցույց կտան ՀՔԾ-ի կողմից համապատասխան ուսումնասիրությունները»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։