
Կարագը թանկացավ 550 դրամով. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Հայաստանում վաճառվող կարագը թանկացման ռեկորդային աճ է գրանցում: «Հայկական ժամանակ»-ի այսօր կատարած դիտարկման արդյունքում պարզվել է, որ մայրաքաղաքի փոքր կենտրոնի սուպերմարկետներում 1 կիլոգրամ կարագը թանկացել է շուրջ 550 դրամով:
Եթե հոկտեմբերի 2-ի դրությամբ արձանագրել էինք, որ «Նորզելանդական» կարագի մեկ կիլոգրամն արժեր 3940 դրամ, իսկ «Անքոր» տեսակի կարագինը՝ 3980 դրամ, ապա այսօր «Նորզելանդական» կարագը վաճառվում էր 4490 դրամով, իսկ «Անքոր»-ը՝ 4450 դրամով: Այսինքն, կարագի գինը թանկացել է շուրջ 14 տոկոսով:
Ավելի վաղ գրել էինք, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում, ըստ ԱՎԾ-ի մեկ կիլոգրամ կարագը Երեւանում արժեցել է 3860 դրամ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։