Բաժիններ՝

Աբովյանում կառուցվելու է արևային վահանակների արտադրության գործարան

Կառավարության որոշմամբ «Մուլտի Սոլար» ՍՊԸ-ն կօգտնվի ներդրումային ծրագրի շրջանակում ապրանքների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ «Մուլտի Սոլար»-ը նախատեսում է Աբովյան քաղաքում կառուցել ամբողջովին նոր արևային վահանակների արտադրության գործարան:

«Ծրագրի ընթացքում կկատարվի 967 մլն դրամի ներդրում: Արդյունքում 2018-2020 թթ. կստեղծվի մոտ 97 աշխատատեղ` 192 հազ. դրամ միջին աշխատավարձով»,- ասաց Կարայանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս