Բաժիններ՝

Սաուդյան Արաբիայում ձերբակալված արքայազները կտտանքների են ենթակվում. Daily Mail

Թագավորական ընտանիքի անդամները եւ գործարարները, որոնք ընթացիկ ամսվա սկզբին ձերբակալվել են Սաուդյան Արաբիայում, բանտարկության մեջ ենթարկվում են կտտանքների, որոնք իրականացնում են Միացյալ Նահանգների մասնավոր ռազմական ընկերության աշխատակիցները:

Այս մասին նոյեմբերի 22-ին հայտնել է բրիտանական Daily Mail (DM) թերթի էլեկտրոնային տարբերակը։ «Նրանք ծեծում են նրանց, խոշտանգում, ապտակներ հասցնում եւ վիրավորում: Նրանք փորձում են նրանց ընկճել»,- հրատարակությանը հայտնել է թագավորության մի աղբյուր:

Թերթի տեղեկատվությամբ՝ հիշյալ գործողություններն իրականացնում են ԱՄՆ-ի Academi մասնավոր ընկերության աշխատակիցները, որը նախկինում Blackwater էր կոչվում: Թերթը պնդում է, որ գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը, որի նախաձեռնությամբ ծավալվել է հակակոռուպցիոն արշավը, անձամբ է մասնակցում հարցաքննություններին: Հրատարակության տեղեկատվությամբ՝ նա ձերբակալված արքայազներից ու գործարարներից արդեն 194 միլիարդ դոլար է բռնագրավել:

Նոյեմբերի լույս 5-ի գիշերը Կոռուպցիայի դեմ պայքարի բարձրագույն կոմիտեն՝ գահաժառանգ արքայազնի ղեկավարությամբ որոշում է կայացրել կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալել 11 այքայազների եւ շուրջ 30 նախկին եւ գործող նախարարների ու ձեռնարկատերերի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930