Փոխմարզպետն ունի երկուական հողամաս ու առանձնատուն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ Խաչատուր Վարագյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:

Վարագյանը հայտարարագրել է թվով չորս անշարժ գույք՝ երկու հողամաս ու երկու անհատական բնակելի տուն: Նրան է պատկանում նաև «HYUNDAI SANTA FE 2.7» մակնիշի ավտոմեքենան:

Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 5 միլիոն դրամ, իսկ եկամուտներն ընդամենը 388 հազար դրամ, որ ստացվել են աշխատավարձից: Վարագյանը մինչ այս պաշտոնում նշանակվելը աշխատել է որպես Արթիկի գազի ՏՏ–ի պետ, իսկ մինչ այդ էլ նույն կառույցում՝ իրացման գծով տեղակալ: ժամանակին եղել է նաև Արթիկի քաղաքապետ: Մինչ այս բարձր պաշտոնում նշանակվելն էլ Վարագյանը պայքարում էր պատգամավորի մանդատ ստանալու համար»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930