Բաժիններ՝

Հրազդանի կիրճում երիտասարդն ընկել է լողավազանը. վիճակը ծայրահեղ ծանր է

Նոյեմբերի 22-ին՝ ժամը 15:25-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում` Արաբկիրի այգու մոտակայքում գտնվող լողավազաններից մեկում (մոտ 6 մ խորությամբ, ներսում ջուր չկա) քաղաքացի է ընկել. անհարժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 1981 թ. ծնված Ա. Գ.-ին դուրս են բերել փոսից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս