Բաժիններ՝

Ռուսական հեռուստաալիքը ներողություն է խնդրում ՀՀ առնչությամբ ոչ կոռեկտ գնահատականների համար. razm.info

Razm.info-ն գրում է. Ռուսաստանի զինված ուժերի «Զվեզդա» հեռուստաալիքի նախագահը Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանից ներողություն է խնդրել ՀՀ առնչությամբ հնչած ոչ կոռեկտ ձևակերպումների և գնահատականների համար՝ դրանք որակելով որպես բացթողում։

Այս մասին հայտնում է «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվականը՝ ծրագրի նոյեմբերի 21-ի գլխավոր թողարկման եթերում։

«Հարգելի Վարդան Սուրենի Տողանյան, կիրակի օրը՝ 2017-ի նոյեմբերի 19-ին՝ «Զվեզդա» ազգային հեռուստաընկերության «Պռոգնոզի» հաղորդման ժամանակ, Հայաստանի և Եվրամիության համագործակցությանը նվիրված հատվածում հաղորդավարուհի Վերոնիկա Կրաշեննիկովան ՀՀ առնչությամբ թույլ է տվել ոչ կոռեկտ ձևակերպումներ և գնահատականներ։ Թույլ տրված սխալի կապակցությամբ ներողություն ենք հայցում․․․», – նշված է «Զվեզդա» հեռուստաընկերության նախագահից ՌԴ-ում Հայաստանի դեսպանատուն ուղարկված պաշտոնական նամակում։

ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի խոսնակ Լևոն Թորգոմյանը հայտնել է, որ հաղորդման եթեր դուրս գալուց հետո իրենք կապ են հաստատել, այնուհետև այսօր առավոտյան դեսպանությունում հանդիպել են հեռուստաընկերության ղեկավարության հետ։

«Իրենք նշում են, որ իրենց կողմից դա եղել է բացթողում և թյուրիմացություն․․․ հույս հայտնում հետագա բարիդրացիական հարաբերությունների համար»,– մասնավորապես «Շանթ» հեռուստաընկերության լրագրողի հետ զրույցում հայտնել է Դավիթ Թորգոմյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930