Բաժիններ՝

Սպասվում են տեղումներ. ջերմաստիճանն կնվազի 12-15 աստիճանով

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի 23-ի և 24-ի գիշերը շրջանների զգալի մասում, նոյեմբերի 23-ի և 24-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան, հովտային գոտում` ձնախառն անձրևի տեսքով: Նոյեմբերի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիսային՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 23-26-ն աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Նոյեմբերի 23-ի և 24-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր հատվածներում՝ թաց ձյան, ցածրադիր հատվածներում՝ ձնախառն անձրևի տեսքով, նոյեմբերի 23-ի և 24-ի ցերեկը սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: Նոյեմբերի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի նոյեմբերի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 19.60C (1995 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -9.90C (2001 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 4.70C

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930