
Արագ, նուրբ և շատ համեղ կաթնաշոռիկներ. այս բաղադրատոմսը համացանցում չեք գտնի

Takprosto-ն ներկայացնում է շատ համեղ պանրիկներ՝ տատիկի բաղադրատոմսով:
Բաղադրիչներ
1. Կաթնաշոռ – 300 գ
2. Ձու – 2 հատ
3. Շաքարավազ – 3 ճ/գ
4. Չամիչ՝ ըստ ճաշակի
5. Աղ – 1 պտղունց
6. Ալյուր՝ պանրիկները թաթախելու համար
7. Բուսայուղ
Պատրաստման եղանակը
1. Կաթնաշոռն անցկացնել մաղով: Կարելի է օգտագործել նաև բլեդներ: Բայց հենց մաղն է ապահովում պանրիկի համար կաթնաշոռի իդեալական կառուցվածքը:
2. Դեղնուցն առանձնացնել սպիտակուցից: Սպիտակուցները դնել սառնարանի մեջ, որպեսզի դրանք մի փոքր սառչեն: Դեղնուցներին շաքարավազ ավելացնել և հարել ձեռքի հարիչի կամ պատառաքաղի օգնությամբ:
3. Սպիտակուցները հարել 1 պտղունց աղով:
4. Չամիչը լավ չորացնել թղթե անձեռոցիկի միջոցով (չամիչի մեջ խոնավություն չպետք է մնա): Չամիչը կարելի է փոխարինել չորամրգով:
5. Զգուշությամբ խառնել կաթնաշոռը, չամիչը և դեղնուցային զանգվածը: Հետո զգուշությամբ ավելացնել սպիտակուցը և խառնել ամբողջ զանգվածը: Կարելի է մի փոքր դարչին ավելացնել՝ պիկանտ համ ստանալու համար:
6. Լավ տաքացնել թավան:
7. Տաք թավայի մեջ լցնել մոտ 2 ճ/գ բուսայուղ: Միանգամից իջեցնել կրակը: Պանրիկները լավ թավալել պանրի մեջ:
8. Պանրիկները տեղափոխել թավայի մեջ և տապակել 2 կողմից:
9. Պատրաստի պանրիկները շարել թղթե անձեռոցիկին, որպեսզի ավելորդ յուղը ներծծվի:
10. Մատուցել թթվասերի, մեղրի կամ մուրաբայի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը