Բաժիններ՝

«Զինեդին Զիդանը կիսաաստված է». Ռաֆայել Վարանը՝ «Ռեալի» մարզչի մասին

Ռաֆայել Վարանը հիանում է մադրիդցիների մարզչով և ըստ պաշտպանի խոսքերի՝ ոչ միայն ինքը:

«Չկան բառեր՝ Զինեդին Զիդանին նկարագրելու համար: Նա կիսաաստված է իմ ամբողջ սերնդի համար Ֆրանսիայում:

Մոուրինիոյի հետ տարօրինակ փորձ էր: Նա ինձ դաշտ դուրս չէր բերում մրցաշրջանի սկզբում: Ես խոսեցի նրա հետ և երեք խաղ հետո նա ինձ՝ 19-ամյա ֆուտբոլիստիս դաշտ դուրս բերեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ: Չգիտեմ՝ Մոուրինիոն գիտեր արդյոք, թե ով է Ռաֆայել Վարանը, բայց ես դա ընդունեցի որպես մարտահրավեր: Խաղը շատ լավ անցավ, իսկ դրանից հետո ամեն ինչ շատ ավելի լավ էր»,- կենտրոնական պաշտպանի խոսքերն է մեջբերում Marca-ն:

45-ամյա Զինեդին Զիդանի գլխավորությամբ «Ռեալը» հաղթել է Լա Լիգան, երկու անգամ՝ Չեմպիոնների լիգան և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը, ինչպես նաև՝ Իսպանիայի Սուպերգավաթը և Ակումբային աշխարհի առաջնությունը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս