Բաժիններ՝

«Գաբրիել Ժեզուսը կարող է դառնալ Ռոնալդուի նման մեկը». Պեպ Գվարդիոլա

Իսպանացին բարձր է գնահատում երիտասարդ բրազիլացի հարձակվողին:

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատմել է թիմի համար հարձակվող Գաբրիել Ժեզուսի նշանակության մասին:

«Նա օգնում է պրեսինգի ենթարկել մրցակցին, երբ ոչ ոք դա չի անում: Նա ռմբարկու է, բայց դրա հետ մեկտեղ շատ է վազում գնդակով: Երբ նա դադարի դա անել, կդառնա Ռոնալդուի նման մեկը»,- հայտարարել է Գվարդիոլան Marca-ին:

2017-18թթ. մրցաշրջանում 20-ամյա բրազիլացին «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրած 16 խաղերում դարձել է 9 գոլի և մեկ ասիստի հեղինակ:

«Քաղաքաբնակները» ձեռք են բերել Ժեզուսին 2017թ. ձմռանը «Պալմեյրասից» 32 մլն եվրոյով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս