Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» հաջորդ ամառ մտադիր է ձեռք բերել Գարեթ Բեյլին

Ինչպես հաղորդում է The Guardian-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» հաջորդ ամառ ուզում է ձեռք բերել «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլին: Աղբյուրը նշում է, որ անգլիական ակումբին չի անհանգստացնում վալիացի հարձակվողի վնասվածքների նկատմամբ բարձր հակվածությունը. Բեյլը բաց է թողել «Ռեալի» վերջին 60 խաղերից 40-ը:

Մանկունյանցիները ենթադրում են, որ կարող են բարելավել նրա վիճակը և վերադարձնել այն խաղամակարդակը, որը նա ցուցադրում էր «Տոտենհեմում»:

Այն պահից, ինչ Բեյլը 2013 թվականին տեղափոխվեց իսպանական գրանդ 85 մլն ֆունտով, նա ստացել է 19 վնասվածք: Տվյալ պահին հարձակվողը կրկին գտնվում է լազարեթում:

Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն առաջ էլ է փորձել ձեռք բերել 28-ամյա Բեյլին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս