Բաժիններ՝

«Ես երջանիկ եմ «Զենիթում»». Ռոբերտո Մանչինի

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մտադիր չէ գլխավորել Իտալիայի հավաքականը:

Իտալիայի ազգային հավաքականը 1958թ. սկսած առաջին անգամ չի խաղա ԱԱ-ում: Շվեդիայի դեմ փլեյ-օֆֆում ձախողած խաղից հետո գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվեց Ջամպիերո Վենտուրան:

Հավաքականի ավագ մարզչի պաշտոնի թեկնածուներից մեկը հանդիսանում է «Զենիթի» ներկայիս մարզիչ Ռոբերտո Մանչինին:

«Ես բացարձակապես զարմացած չեմ, որ գտնվում եմ թեկնածուների ցուցակում, բայց ես գոհ եմ ամեն ինչից «Զենիթում» և չեմ մտածում Իտալիայի հավաքականի մասին:

Ինչպես և բոլոր իտալացիները, ես նույնպես երազում էի տեսնել ազգային հավաքականին ԱԱ-2018-ում: Շվեդների հետ ոչ-ոքիից հետո շատ տխուր էր»,- Մանչինիի խոսքերն է մեջբերում Football-Italia-ն:

Իտալացի մասնագետը «Զենիթ» է տեղափոխվել ամռանը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս