
«Յուվենթուսը» մերժել է Մարուան Ֆելաինիի գործակալին

Իտալական ակումբը հետաքրքրված չէ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մարուան Ֆելաինիի տրանսֆերով:
Ընթացիկ մրցաշրջանում Ֆելաինին ռեգուլյար դուրս է գալիս դաշտ՝ հանդիսանալով այն ֆուտբոլիստներից մեկը, ում վրա խաղադրույք է կատարում Ժոզե Մոուրինիոն:
Այնուամենայնիվ, բելգիացին դեռ չի շտապում նոր պայմանագիր ստորագրել և դրա տեղը փորձ է ձեռնարկել կազմակերպելու տեղափոխությունը թուրինյան «Յուվենթուս»:
Ինչպես հաղորդում են աղբյուրները Իտալիայում, ֆուտբոլիստի գործակալը դիմել է «Ծեր սենյորայի» ղեկավարությանը՝ առաջարկով ստորագրել Ֆելաինիին, սակայն բիանկոներները պատասխանել են մերժմամբ:
Թուրինցիները որպես ուժեղացում դիտարկում են այլ տարբերակներ. Էմրե Ջանին՝ «Լիվերպուլից» և Լեոն Գորեցկային՝ «Շալկեից»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆելաինիի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը