
«Մանչեսթեր Յունայթեդը» Մոուրինիոյին հրավիրել ցանկացողների համար սահմանել է փոխհատուցման ռեկորդային գին

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը սահմանել է փոխհատուցման ռեկորդային գինը, որը ստիպված կլինեն վճարել նրանք, ովքեր կցանկանան հրավիրել գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյին: Ըստ Daily Mail պարբերականի տեղեկության՝ խոսքը գնում է 20 մլն ֆունտի մասին: Մանչեսթերում ուզում են պահպանել պորտուգալացի մասնագետին՝ հույս դնելով երկարատև համագործակցության վրա և փոխհատուցման նման բարձր գինը պետք է ազդի առաջին հերթին ՊՍԺ-ի ամբիցիաների վրա, որը հետաքրքրություն է ցուցաբերում Մոուրինիոյի նկատմամբ և պլանավորում է հաջորդ ամառ կատարել համապատասխան առաջարկ:
Մոուրինիոյի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2019թ. հունիսի 30-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը