Բաժիններ՝

Տարվա կինը GQ ամսագրի վարկածով

GQ ամսագիրն ընտրել է իր «Տարվա կնոջը»: Հաղթող է ճանաչվել 31-ամյա դերասանուհի Էմբեր Հերդը, ով կհայտնվի ամսագրի դեկտեմբերյան համարի շապիկին: «Ռոմե օրագիր» ֆիլմի աստղը Սիդնեյում մրցանակի հանձնման արարողությանը ներկայացել է սև կիսաթափանցիկ զգեստով, որն իդեալականորեն ընդգծել է նրա կազմվածքը:

Հերդը հայտարարել է, որ իր մրցանակը նվիրում է շներին, հիշելով դեպքը, երբ նա և իր նախկին ամուսինը՝ Ջոնի Դեփը ապօրինի կերպով իրենց կենդանիներն Ավստրալիա են տեղափոխել: Այդ հանցանքը կարող էր ազատությունից զրկել հայտնի զույգին, բայց այժմ Հերդն այդ մասին ժպիտով է հիշում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930