
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը սկսեց նախապատրաստվել ԵԱ ընտրական փուլի հանդիպումներին

Հայաստանի ազգային հավաքականը, Նիկշա Բավցևիչի գլխավորությամբ սկսել է նախապատրաստվել նոյեմբերի 23-ին մեկնարկող Եվրոպայի առաջնության նախընտրական փուլին, տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Ազգային թիմի 14 խաղացող հանգրվանել է Դավթաշենում գտնվող Օլիմավանում: Եվս 4 խաղացող հավաքականին կմիանան առաջիկա օրերի ընթացքում:
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցներն են ՝ Ալբանիան և Դանիան:
ԵԱ-2021-ի ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականը առաջին հանդիպումը կանցկացնի Ալբանիայի հավաքականի հետ, նոյեմբերի 23-ին Տիրանայում, իսկ 3 օր անց՝ նոյեմբերի 26-ին, Երևանում կհյուընկալի Դանիային: