
«Նեյմարը կմնա ՊՍԺ-ում». Ունայի Էմերի

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին կիսվել է Նեյմարի շուրջ առաջացած աղմուկի մասին կարծիքով:
«Մենք գնեցինք նրան «Բարսելոնայից» մեկ նպատակով. ակումբը և նախագահն ուզում են, որպեսզի Նեյմարը մնա այստեղ: Եվ նա կմնա այստեղ:
Նախքան ֆուտբոլիստ դառնալը ֆուտբոլիստները տղամարդ են դառնում: Ես խոսել եմ Նեյմարի հետ, և դա շատ ավելի կարևոր է նրա շուրջ ստեղծված աղմուկից: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ ադապտացվում է տարբեր ձևով. ինչ-որ մեկը՝ ավելի արագ, մյուսը՝ ավելի դանդաղ: Մենք բոլորս անում ենք ամեն հնարավոր բան, որպեսզի օգնենք նրան որքան հնարավոր է՝ շուտ ադապտացվել:
Ընդ որում, ամենակարևոր պահերը տեղի են ունենում դաշտում, և մենք սպասում ենք Նեյմարից աշխատանք հենց այնտեղ»,- հայտարարել է Էմերին Daily Star-ին:
Ավելի վաղ տեղեկություն էր ի հայտ եկել, որ Նեյմարին ծանր է ՊՍԺ-ում, և նա ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը