Բաժիններ՝

Tesla-ն ցուցադրել է իր առաջին էլեկտրաբեռնատարը, որը կարող է 800 կիլոմետր անցնել առանց լրալիցքավորման

Միացյալ Նահանգների Tesla ընկերությունը ներկայացրել է էլեկտրաշարժիչով աշխատող իր առաջին բեռնատար ավտոմոբիլի նախատիպը՝ Tesla Semi անվանումով: Tesla Semi-ի շնորհանդեսը կայացել է նոյեմբերի 16-ի ուշ երեկոյան Հոթոռն քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ)՝ ընկերության կոնստրուկտորական բյուրոյին կից օդաթռիչքարանի հանգարում։

«Tesla Semi-ն 1 միլիոն մղոն (1,6 մլն կմ) երաշխավորված կընթանա ճանապարհին, ինչը համարժեք Է աշխարհի շուրջն ավելի քան 40 ուղեւորությունների»,- ճշտել է ընկերությունն իր Teitter-ում:

Ֆիրմայի ղեկավար Իլոն Մասքը չի ճշտել այդ մոդելի արժեքը, որը պլանավորվում է արտադրել 2019 թվականին:

Այն կարող է կուտակչի մեկ լիցքավորմամբ անցնել 500 մղոն (800 կիլոմետր): Ընդ որում այս ցուցանիշը նախատեսում է առավելագույն բեռով երթեւեկություն ամենամեծ արագությամբ, որը թույլատրվում է ԱՄՆ-ի ավտոճանապարհներին (ժամում 120,7 կիլոմետր): ԱՄՆ-ի ճանապարհներին թույլատրելի առավելագույն բեռը կազմում է 36,3 տոննա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս