Բաժիններ՝

Շքեղ ապուր «Pappa al pomodoro». Սոֆի Լորենի սիրելի բաղադրատոմսը

Տոմատի ապուր

Բաղադրիչներ

1. Հաց չիաբատա (չոր) – 1 հատ
2. Լոլիկ – 1.5 կգ
3. Սոխ – 2 հատ
4. Սխտոր – 4 ատամիկ
5. Նեխուրի արմատ
6. Ռեհան – 1 փունջ
7. Ձիթապտղի յուղ
8. Պղպեղ չիլի
9. Աղ

Պատրաստման եղանակը

1. Խորը կաթսայի մեջ տաքացնել ձիթապտղի յուղը, հետո ավելացնել մանր կտրատած սխտորը, սոխը և չիլին: Մի թեթև շոգեխաշել յուղի մեջ, հետևել, որպեսզի դրանք չմգանան:

2. Լոլիկը կեղևազրկել: Կտրատել 4 մասի և ավելացնել կաթսայի մեջ: Ավելացնել նաև մանր կտրատած նեխուրի արմատը: Շոգեխաշել մոտ 1 ժամ:

3. Մատուցելուց առաջ կաթսայի մեջ ավելացնել եռացրած ջուր, որպեսզի տոմատի խյուսը վերածվի ապուրի: Չոր հացը ջարդել մանր կտորների, ավելացնել ապուրի մեջ, աղ անել, եփել ևս մի քանի րոպե և վերցնել:

4. Պատրաստի ապուրին ավելացնել մի փոքր ձիթապտղի յուղ: Համի բարելավման համար կարելի է վրան ցանել քերած պարմեզան: Զարդարել ռեհանի թարմ տերևներով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս