
Վիթխարի օզոնային անցքը ցուցադրել են տեսանյութով

Կլիմայագետների միջազգային կոլեկտիվը վերջին երեսուն տարվա ընթացքում հետեւել է Երկրի օզոնային շերտի փոփոխություններին, հաղորդել է Եվրոպայի տիեզերական գործակալությունը: Նաեւ գիտնականների ներկայացրած անիմացիայում, որը դիտման համար մատչելի է կազմակերպության կայքում, կարելի է Անտարկտիդայի երկնքում վիթխարի օզոնային անցք տեսնել։
Մասնագետները հայտնաբերել են, որ մոլորակի մթնոլորտում օզոնի պարունակությունը մնչեւ 1997 թվականը նվազում էր, ինչից հետո սկսել է աճել: Դիտարկվող դինամիկան գիտնականները կապում են այն միջոցների ձեռնարկման հետ, որոնք կրճատում են ֆոտոքլորածխաջրածինների արտանետումները: Օզոնային շերտի վիճակի վերաբերյալ տվյալներն ստացվել են յոթ եվրոպական եւ ամերիկյան արբանյակներից, տեսանյութի համար տեղեկատվությունը, որը ցուցադրում է օզոնային շերտի վիճակը, ստացվել է հինգ ապարատների օգտագործմամբ:
Երկրի մթնոլորտի վերին շերտերում գտնվող օզոնային շերտը (10-ից մինչեւ 40 կիլոմետր բարձրության վրա), մոլորակի մակերեւույթը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթումից: Ճառագայթման այս տեսակն առաջ է բերում քաղցկեղային հիվանդություններ եւ մուտացիաներ օրգանիզմում: